38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Դուք արդեն 2026-ին եք մեծ ախորժակով պատրաստվում

Դուք արդեն 2026-ին եք մեծ ախորժակով պատրաստվում
22.09.2024 | 14:25

Ասում եք՝ հայ հասարակությունը «ժեխ» է (կներեք այս բառի օգտագործման համար, իմ որակումը չէ), քանի որ սրան է ընտրել ու անգիտակից է իրեն պահում եղած աղետի մեջ:

Դե հիմա ձեր ինտելեկտուալ ուղեղին մի հարց տամ.

ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող էր գիտակից ու իրավագիտակից, սթափ լինել, երբ 30 տարի կրթության բոլոր օղակներով նա դարձել է փորձարկումների օբյեկտ, դպրոցից մինչև ԲՈՒՀ և ասպիրանտուրա:

Դա «ընտրազանգված» էր, որ վախից գնում էր ընտրակեղծիքների՝ իմանալով, որ չգնալու դեպքում ինչ մեծ խնդիրների է առնչվելու, այդ թվում՝ իր ընտանիքի հետ միասին:

Մարդկանց հետևողականորեն փչացնելով, սարքելով ընտրազանգված՝ նպատակ է հետապնդվել ստեղծել չմտածող, կոմֆորմիստ զանգված, որ իշխանությունն անդադար ու պարբերաբար ինքնավերարտադրվի. հիշենք նաև, որ դրա համար նաև 2015-ին ՀՀ Սահմանդրությունը փոխվեց:

Հիմա հայ հանրույթին այս վիճակում գցելով՝ նրան որակում են անգիտակից, «ժե՞խ»: Հետո մեղադրում, թե ինչու՞ ձեր կազմակերպած հանրահավաքներին չեն գալիս: Իյա, իրո՞ք...

Դե մի հարցադրում անեմ այս համատեքստում.

Արցախյան բոլոր պատերազմներում արդյո՞ք էդ «ժեխ»-ի երեխեքը չեն, որ պետության ու ձեր անվտանգությունն են ապահովել՝ այդ թվում նաև իրենց կյանքի գնով:

Տրամաբանական հաջորդ, բայց շատ ավելի վատ հարցադրումը. հայրենիքի համար զոհված քանի՞ նահատակ ունեն նախկին պետական բարձրագույն պաշտոնների նշանակված չինովնիկները Եռաբլուրում, իրեն էլիտա համարող զանգվածը, որ մի հատ էլ դեռ իրենց իրավունք են վերապահում հայ մարդուն, հայ հասարակությանը, էս քաոսի մեջ հայտնված մարդկանց որակել որպես «ժեխ», որ չի մտածում պետության ու հայրենիքի մասին:

Սովորական հայի համար պետությունը վաղուց է մեռել. նիկոլին բերեցին, որ եղածի վրա սև լենտ կպցնի:

ՀՀ-ն փոքր երկիր է, ամեն մեկի մասով անգամ չգիտեք ինչ կարգի ինֆոների փաթեթներ կան. հավանաբար պետք է սկսել դրանք ջրի երես հանել, թե չէ, ոնց հասկանում եմ, դուք արդեն 2026-ին եք մեծ ախորժակով պատրաստվում ու սովորական հայ ռամիկ, աշխատող մարդուն որակում որպես ժեխ:

Ես գործող իշխանականների մասով քննարկելու բան վաղուց չունեմ, իրենց պարագայում մենք գործ ունենք ներս թափանցած թշնամական միավորների հետ, որոնց առնչվող խնդիրների լուծումը այլ հարթությունում է:

Հ.Գ. Ի դեպ, կարող եք մի երկու հատ հոդված պատվիրել ձեր գրպանային լրագրողների ու թերթերի դեգեներատ աշխատողների մոտ, որ կյանքում մի սկզբունք ունեն՝ փողն ու վախը:

Մեկ էլ, որ հոդված եք պատվիրում, էդ հոդված գրողին ասեք, որ ինձ տեսնի, չփախչի, խնդալու է, առավել ևս՝ տղայի համար...

Եթե իմ դեմ նյութ չգտնեք, ասեք՝ ես կտամ մի երկու բան:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3111

Մեկնաբանություններ